Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
31.03.23
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Սյունիքում նախօրեին ադրբեջանական զինուժը մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ դիրքավորվելով Տեղ համայնքի ստորին հատվածում:

«Hetq.am»
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Տեղ գյուղի մոտակայքում զուգահեռ դիրքաշինական աշխատանքներ են ընթանում:

«Ժողովուրդ»
Հայաստանի իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև կար պայմանավորվածություն, որ մինչև ապրիլի 1-ը պետք է պատրաստ լիներ Կոռնիձեր-Հին Շեն ճանապարհը:

«Ժողովուրդ»
Երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երևանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաև մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Հրապարակ»
Հանրային ՀԸ-ում մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ: