Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
29.03.23
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:

«Հրապարակ»
Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը:

«Հրապարակ»
Ոստիկանությունը պարեկային ծառայության ևս 20 մեքենա է համալրում «մոբայլ» համակարգով։

«Ժողովուրդ»
Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը կկանչվի հարցաքննության:

«Հրապարակ»
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետի տեղակալի թափուր պաշտոնում փորձում է նշանակել իր խորհրդական, դե ֆակտո մարզպետ Արմեն Գրիգորյանին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: