Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
31.05.22
132

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Երեկ նախարարությունների աշխատակիցներն աջակցություն հայտնեցին ցուցարարներին՝ պատշգամբներից Արցախի
եւ ՀՀ պետական դրոշներ ծածանելով, պատուհաններից ցուցարարներին ջուր փոխանցելով եւ թռուցիկներ նետելով,
որոնց վրա գրված էր՝ «Ոստիկան, մարդ եղիր», եւ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

«Փաստ»

Փաշինյանը մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ
գնով էլ լինի:

«Հրապարակ»

Ընդդիմությանը վարկաբեկող ամենաակտիվներին Փաշինյանը հատուկ պաշտպանության տակ է առել:

«Ժողովուրդ»

ԱԺ-ի ՔՊ խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ
Միրզոյանի հետ:

«7or.am»

Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ: