Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
18.01.23
56

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
ՌԴ-ից Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ և անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել:

«Հրապարակ»
Արայիկ Հարությունյանը ասել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը պահանջել է Ռուբեն Վարդանյանի ազատումը, Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը և ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները:

«Հրապարակ»
Հունվարի 22-28-ը ԵԽԽՎ-ում քննարկվելու է նաև Լաչինի միջանցքի հարցը:

«Ժողովուրդ»
Էդուարդ Աղաջանյանը շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ. ցանկանում է լքել Հայաստանը և դեսպան աշխատել:

«Ժողովուրդ»
Ադրբեջանական ագրեսիայի և սադրանքի ապօրինի գործողությունների հակազդման համար Մայր Աթոռի կողմից դիմումներ են հղվել Քույր Եկեղեցիների պետերին, միջազգային ու միջեկեղեցական կազմակերպություններին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ: