Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
03.12.22
70

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Տարոն Չախոյանը տիրապետում է Հրապարակի տեսախցիկների կադրերին:

«Փաստ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը:

«Հրապարակ»
Իշխող ՔՊ-ն համաձայն է Ադրբեջանի ցանկացած պահանջին:

«Ժողովուրդ»
Անդրանիկ Քոչարյանի հերթական «զոհը» ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն է:

«Հրապարակ»
ՔՊ-ն գալիս է ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին հարևան. կուսակցության գրասենյակը տեղափոխվում է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ: