Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
17.11.22
91

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Փաստ»

Փաշինյանին փոխարինելու հարցում մրցում են Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը:

«Ժողովուրդ»

ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջև չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի անվստահությունը թիմի հանդեպ էլ ավելի է խորացել, և նա որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին։

«168 ժամ»

Ն. Փաշինյանը բառացի կրկնում է այն, ինչ Ալիևը և Ադրբեջանի քարոզչամիջոցները ներկայացրել են ավելի քան 25 տարի՝ այդպիսով արդարացնելով Արցախի նկատմամբ իրենց ագրեսիան։

«Հրապարակ»

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ՊՆ-ից 10 հազարից ավելի փաստաթուղթ են ստացել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի վերլուծաբան Գագիկ Ասատրյանի հետ: