Լրահոս
Հասարակական
10:01
03.02.22
133

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

Դատավորները մտահոգված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստով։

 

«Հրապարակ»

«Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր նախագահի թեկնածու առաջադրել:

 

«Ժողովուրդ»

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։

 

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել Երևանի «կառավարումը» հանձնել Տիգրան Ավինյանին:

 

«Հրապարակ»

Ռուսաստանից ժամանած փորձագետները ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Պրոպագանդվում է նաև նոր միութենական պետության գաղափարը:

 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ: