Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
29.01.26
114

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արեւմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը եւ մոդուլային ատոմակայանների կառուցումը։

«Հրապարակ»

Դեկտեմբերին բարձրաստիճան պաշտոնյաներին բաժանված միլիարդավոր պարգեւավճարները միայն 2025-ի առաջին կիսամյակի համար են տրվել, երկրորդ կիսամյակի գումարները բաժանվելու են մոտ օրերս։

«Ժողովուրդ»

ՔՊ վարչությունը ընտրացուցակի թեկնածու է դարձնում՝ քրեական վարքագծի, սպառնալիքների և բռնության պատմությունների հետ կապ ունեցող՝ Արագածավանի կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանին: 

«Հրապարակ»

ժամկետները խախտելու պատրվակով՝  44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում, մինչդեռ իրականում քաղաքական որոշում է կայացվել՝ 20 թ․ ցավոտ պատմությունը նորից ասպարեզ չհանել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ: