Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
26.03.22
121

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Իշխանությունը փորձ է անում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա:

«Հրապարակ»

«Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է». Արարատ Միրզոյան:

«Ժողովուրդ»

Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է:

«Փաստ»

Կառավարության քննարկմանն է ներկայացվել ևս մի «մութ» նախաձեռնություն՝ մեկ անձից գնման «տեսքով»։ Խոսքը վերաբերվում է Սյունիքում միլիոնավոր դրամների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։

«Հրապարակ»

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արթուր Ղազինյանի, նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որով առաջարկում է հանել ծխելու արգելքը սիգար-բարերից ու նարգիլե-ակումբներից:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ: