Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
24.03.22
156

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Ժողովուրդ»

Նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում:

«Հրապարակ»

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արեւմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ եւ համակարգելու է ՌԴ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ ուղղությունները։

«Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

«Հրապարակ»

44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել:

«Ժողովուրդ»

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարցն էլ չզեկուցվող են։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: