Լրահոս
Իրավական
16:22
28.03.22
278

Որոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսել. Գոռ Աբրահամյանը՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու որոշման մասին

Img default alt hy

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Պատիժը՝ 6 ամիս 18 օր ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, կնշականվի փորձաշրջան։

«ArmDaily.am»-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվել է՝ արդյոք պատրաստվում են բողոքարկել դատարանի այս որոշումը, թե ոչ, ասել է.

«Որոշման բողոքարկման մասին դեռ վաղ է խոսելը, դատական ակտը կստանանք, դրա հիմքերը, հիմնավորվածությունը, կայացված որոշման կստուգվի, կուսումնասիրվի և դրանից ելնելով որոշում կկայացվի՝ դատախազությունը բողոքարկում է այդ դատական ակտը, թե ոչ։ Միայն այս պահին սա կարող եմ ասել՝ ուրիշ ոչինչ»։

Հարցին, թե մինչ դատական ակտի օրենքի ուժ ստանալը Առուշ Առուշանյանը կկարողանա արդյոք կատարել համայնքապետի իր գործառույթները՝ Աբրահամյանը պատասխանել է, որ այդ հարցի պատասխանը պարզ կլինի դատական ակտը ստանալուց հետո։

Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը և քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով։

Մեկ այլ քրեական գործով Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 միլիոն դրամի չափով։

Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։