Լրահոս
Հասարակական
18:06
18.10.22
127

Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Img default alt hy

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: 

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, նշելով, որ նույն օրը ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի նաև Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հարավ-արևելյան թաղամասի, 41-րդ, 43-րդ, 45-րդ, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների, ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 6, 8, 10, Երկաթուղայինների փողոցի թիվ 1ա, 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: