Լրահոս
Աշխարհ
12:40
05.11.22
272

Որոնվում են երեք անհետ կորած երեխաները

Img default alt hy

Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի ոստիկանությունը որոնում է երեք տղաների, ովքեր ուրբաթ օրը դուրս են եկել տնից և դեռ չեն վերադարձել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի ՆԳՆ գլխավոր տնօրինության Telegram ալիքը։

«Այսօր երեկոյան Ռուսաստանի ՆԳՆ հերթապահ մասը Աչինսկի բնակչից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ իր 11-ամյա որդին երեկ երեկոյան դուրս է եկել Ժողովուրդների բարեկամության փողոցում գտնվող իր տնից և մինչ օրս չի վերադարձել։ Ոստիկանությունն անմիջապես որոնողական աշխատանքներ է կազմակերպել, որոնց ընթացքում պարզվել է, որ անհետ կորածի երկու ընկերները՝ 9 և 11 տարեկան եղբայրները, նույնպես տանը չեն»,-նշվում է հաղորդագրությունում։

Ենթադրաբար երեխաները միասին են եղել: