Լրահոս
Միջազգային
16:15
03.01.23
200

Օրենբուրգում ձյունով բեռնված ինքնաթափը բախվել է ինը ավտոմեքենայի

Img default alt hy

Օրենբուրգում հունվարի 3-ի վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել «ԿամԱԶ»-ի և ինը մեքենայի մասնակցությամբ։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները, հայտնում է «Shantnews»-ը։

Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը գիշերը ձնամաքրման աշխատանքներից հետո քնել է ղեկին և բախվել կայանված մեքենաներին։ Վնասվել է 9 ավտոմեքենա, ՏԱՍՍ-ին հայտնել են ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։

Սոցցանցերում հայտնվել են վթարի տեսահսկման տեսախցիկների կադրերը: Կադրերում երևում է, թե ինչպես է ձյունով բեռնված «ԿամԱԶ»-ը, ընթանալով Օրենբուրգի փողոցներից մեկով, ամբողջ արագությամբ շրջվում աջ, որից հետո բախվում լուսացույցին, ցանկապատին, այնուհետև կայանված մեքենաներին: Տուժածներ չկան, վնասի չափը ճշտվում է: