Լրահոս
Հասարակական
11:02
26.08.22
190

Opel-ը Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Mercedes CLՏ 500-ին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLՏ 500  մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Mercedes-ն էլ բախվել է կայանված Mitsubishi Montero Sport  մակնիշի ավտոմեքենային։  

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: