Լրահոս
Հասարակական
23:24
12.05.22
268

Օկուպացիոն ռեժիմը պիտի ազատազրկվի` ցմահ. Վահե Գրիգորյան

Այսօր ՀՀ-ում տեղի է ունեցել մի դեպք, որը ընդունելի է թե՛ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմի համար և թե' «ադրբեջանի ժողովրդի համար», գրել է իրավաբան Վահե Գրիգորյանը: 

«Թուրքերը շատ փորձեցին, բայց չկարողացան նրանց գերի վերցնել, մինչդեռ նրանք սեփական Հայրենիքում ապօրինաբար զրկվեցին ազատությունից.

Այսօր օկուպացիոն ռեժիմի պատվերով ու հրահանգով կալանավորվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Գերասիմ Վարդանյանը և Գոռ Մաթևոսյանը.

Ահա այսպես է օկուպացիոն ռեժիմը վարվում Հայրենիքի իրական պաշտպանների հետ:

Օկուպացիոն ռեժիմը չպիտի զուտ հեռանա, օկուպացիոն ռեժիմը պիտի ազատազրկվի` ցմահ»։