Լրահոս
Քաղաքական
19:27
16.04.25
163

Ողբերգական շրջադարձ. մերժում է Ցեղասպանությունն ու Անկախության հռչակագիրը՝ հանուն ինքնիշխանությա՞ն

 

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհից շարունակում է Հայաստանի իշխանությունը հեռացնել եղած քարերը: Ցլերի ու կարմիր շորերի այլաբանությամբ Անկախության հռչակագրի վտանգները մեկ տարի առաջ բացատրող Փաշինյանն այսօր ուղիղ է ասել, որ Անկախության հռչակագրին հղում չի կարող լինել Հայաստանի Սահմանադրության մեջ, հակառակ դեպքում դա կնշանակի, որ Հայաստանը ինքնիշխանություն չի ունենա: Դա իր քաղաքական դիրքորոշումն է անվանել Հայաստանի վարչապետը: «Դա Բաքվի պահանջն է»,- շարունակում է պնդել խորհրդարանական ընդդիմությունը ու ներկայացնում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Հայաստանի իշխանության դիրքորոշման տրանսֆորմացիան՝ «դա մեր ներքին գործն է» պնդումներից մինչև Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող Սահմանադրություն: