Լրահոս
Հասարակական
12:20
17.11.22
150

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ 18-օրական տղա երեխան հանկարծամահ է եղել

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել են Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։ 

Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ 

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։