Լրահոս
Հասարակական
10:54
12.05.22
95

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. 33-ամյա վարորդը գլորվել է ձորակը, վարորդը տեղում մահացել է

Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուխ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։ 

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են՝ վարորդ Ա. Խաչիկյանը վթարի հետևանքով տեղում մահացել է։