Լրահոս
Հասարակական
10:40
18.11.22
186

Ողբերգական դեպք՝ Երևանում․ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4  շենքի բակում դի կա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ-ն է։  

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  

Տեղի ունեցածը անզգուշաբար պատուհանից ընկնելն է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։