Լրահոս
Հասարակական
13:33
18.01.23
185

Ողբերգական դեպք՝ Երևանում․ 7 օրական երեխա է մահացել

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։