Լրահոս
Հասարակական
16:25
03.12.22
320

Ողբերգական դեպք` Երևանում․ 21-ամյա ծննդկանը մահացել է

Img default alt hy

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին  Երևանի «Արմենիա» հանրապետական բժշական կենտրոնում իր կինը մահացել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։  

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։