Լրահոս
Հասարակական
16:00
17.05.25
271

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Img default alt hy

Հանրապետության տարածքում՝ մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-21-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝ մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։