Լրահոս
Աշխարհ
14:15
06.11.22
196

Օդեսայում Եկատերինա II-ի հուշարձանը ցանկապատվել է

Img default alt hy

Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը Օդեսայում, մի շարք վանդալիզմի գործողություններից հետո, ցանկապատվել է փայտե ցանկապատով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Public.Odessa-ն։

Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ կողմ է արձանի ապամոնտաժմանը, իսկ հարցը կներկայացվի քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։

Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը։

«Public.Odessa»-ն հայտնում է, որ այժմ հուշարձանը շրջապատված է փայտե ցանկապատով։ Թե երբ է տեղադրվել ցանկապատը, չի նշվում։

Եկատերինա II-ի՝ որպես Օդեսայի հիմնադիրի, հուշարձանը կանգնեցվել է քաղաքում 1900 թվականին։ 1920 թվականին այն ապամոնտաժվեց, սակայն 2007 թվականին կրկին վերականգնվեց Եկատերինինսկայա հրապարակում։