Լրահոս
Աշխարհ
22:05
03.02.23
263

Օդանավում 15 ուղևորուհիներ ծեծկռտուք են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Բրազիլիայում 15 ուղևորների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Mail Online պորտալը։

Ծեծկռտուքը սկսվել է բրազիլական Սալվադոր քաղաքից Սան Պաուլո թռչող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Կինը ուղևորներից մեկին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը՝ հատուկ կարիքներով երեխայի կողքին նստելու համար։ Մերժում ստանալով՝ նա հարձակվել է իր զրուցակցի վրա։

15 ուղևորուհիների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են կանայք քաշում միմյանց մազերից, հրում ու բղավում, իսկ բորտուղեկցորդուհիները փորձում են դադարեցնել կոնֆլիկտը:

Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է երկու ժամով, իսկ բոլոր մասնակիցներին դուրս են բերել ինքնաթիռից։