Լրահոս
Միջազգային
22:50
17.12.24
362

Ոչնչացնել պատվիրատուներին. Կիևի վրա հուժկու հարձակման սպառնալիք՝ ռուս գեներալի սպանությունից հետո

Կիևը դեռ կեսօրին է պաշտոնապես ստանձնել ռուս գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի սպանության պատասխանատվությունը:

Սպանությունից ավելի քան 10 ժամ անց են ռուս քննիչները ավարտել փորձաքննությունը դեպքի վայրում: Գեներալի մարմինը այսօր երեկոյան են հեռացրել շենքի բակից: Ռուսական ՏԱՍՍ-ն էլ պարզել է, որ գեներալին երկար ժամանակ հետևել են հանցագործները՝ նրա տան դիմաց տեղադրված տեսախցիկով: