Լրահոս
Հասարակական
14:33
13.10.22
436

Ոչ թե եռամսյա, այլ 25-օրյա հավաքներ կլինեն. կանայք նույնպես կարող են մասնակցել

Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն. կառավարության նիստին ասել է պաշտպանության նախարարը:

Վարժանքները պարտադիր կլինեն զինապարտ քաղաքացիների համար: Գործադիրը հրաժարվում է եռամսյա հավաքներից,, դրանք կտևեն 25-օր:

Փաշինյանի խոսքից հասկանում ենք, որ այս փոփոխությունը արվում է գործատուների բեռը թեթեւացնելու համար: Հիմա գործատուն ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ պետք է տա բացակայող աշխատողին: