Լրահոս
Քաղաքական
16:10
09.05.22
2 400

Ո՞վ է Թաթուլ Ասիլյանը կամ Միկի Միկոյանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

«168.am»-ը գրում է․

«Գյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր «168.am»-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը:

Թաթուլ Ասիլյան՝ աստղակերպով՝ Միկի Միկոյան. նախկին ֆեյք, որ աշխատում էր «Perfect TV»-ի մոտիվներով «ArmVlog» յութուբյան ալիքի համար: Ուշագրավ է, որ անվանափոխությունից, այսինքն՝ ֆեյքի պաշտոնը թողնելուց հետո, Ասիլյանի ֆեյսբուքյան էջի հղումում շարունակում է մնալ հիմնական՝ Միկի Միկոյան ֆեյքի անունը։

Իշխող թիմի համար անխոնջ պայքարի ելած «հերոսը» Ֆեյսբուքում ներկայանում է իջևանցի գործարար, բայց պարզվում է՝ իջևանցի գործարարի աշխարհագրությունը լայն է. ինչպես ինքն է տեղեկացնում, աշխատում է Մասիսի ՔՊ գրասենյակում:

Ի դեպ, դեռ մեկ ամիս առաջ տեղեկություն էր կար, որ Թաթուլ Ասիլյանն առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոնի է նշանակվելու, սակայն այդ նշանակման մասին պատմությունը դեռ լռում է:

Ասիլյանի ազգակցական կապերի մասին. ասում են՝ Թաթուլի մայրը՝ Կարինե Ամիրխանյանը, Իջևան համայնքի ղեկավարի Արգիշտի Ամիրխանյանի հորաքույրն է, իսկ հայրը՝ Աշոտ Ասիլյանը, Իջևանի համայնքի ղեկավարի օգնական Հայկ Ասիլյանի ազգականը:

Թերևս, այսքանով արդեն պարզ է, թե ինչքան «անկեղծ» են այս իշխանություններին պաշտպանելու Թաթուլ Ասիլյանի մղումները»: