Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
10.04.25
279

Ո՞վ է ՔՊ-ական նոր պատգամավորը․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։

Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում հաջորդը` 100-րդը, Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում, եւ 101-րդ համար Արտյոմ Մեհրաբյանն է վերցրել մանդատը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին։

2024 թ. փետրվարին նա նշանակվել էր նորաստեղծ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ հուլիսին՝ պաշտոնից ազատվել: Դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: