Լրահոս
Քաղաքական
13:35
06.05.22
207

«Ո՞ւր եք գնում». պարեկները կանգնեցրել են Երևան մտնող բեռնատար մեքենաները

Երևան մտնող բեռնատար մեքենաներին Հյուսիսային ավտոկայարանի տարածքում առավոտյան պարեկները կանգնեցրել, վարորդներին հարցուփորձ են արել, թե ուր են գնում։

Ոստիկանները բեռնատարների համարանիշները գրանցել են։ Ըստ պարեկների՝ իրենք մեքենաների ուղղությունն են ճշտում, որ ուղեկցեն՝ խցանումներից խուսափելու համար։