Լրահոս
Ժամանց
15:08
30.12.22
97

Ո՞րն է ամենաթանկ զգեստը, որն այս տարի կրել է Քեյթ Միդլթոնը

Img default alt hy

Բրիտանական Daily Mail տաբլոիդը հաշվարկել է, թե այս տարի Քեյթ Միդլթոնը որքան է ծախսել գնումներ կատարելու համար։ Ինչպես պարզվել է, դքսուհին ծախսել է 176,664 ֆունտ, հայտնում է Showbiz.am-ը։

Հետաքրքիր է, որ Քեյթ Միդլթոնը կրում է ոչ միայն շքեղ ապրանքանիշերի զգեստներ, այլ նաև օգտվում է մասս-մարկետներից։ Նա մեկ անգամ չէ, որ հանրության առաջ հայտնվել է Zara, Hobbs և Mango ապրանքանիշների իրերով: Բացի այդ, Ուելսի արքայադուստրը սիրում է շրջել վինտաժային կերպարներով:

Այս տարվա ամենաթանկ գնումն այն զգեստն է, որը արքայազն Ուիլյամի կինը հագել է Top Gun 2. Maverick-ի պրեմիերային։ Դրա արժեքը 2000 ֆունտ է։