Լրահոս
Իրավական
17:30
29.01.26
259

Ո՛չ գործադիր, ո՛չ էլ դատական իշխանությունը չեն կարող միջամտել

Img default alt hy

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր մեթոդներն օգտագործելու է Վեհափառ Հայրապետի հեռացմանը հասնելու համար, քիչ առաջ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Արման Սարոյանի կարգալուծության համար իբրև թե դրանով չի կատարվել դատական ակտը՝ հայցի ապահովման միջոցի կիրառումը, որով Արման Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ, սակայն այդ դատական ակտում խոսք չկա նրա կարգալուծության մասին: 

Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ քննչականին չի հետաքրքրում, որ դատական ակտը վիճահարուց է, այն ուժի մեջ է մտել, հետևաբար պիտի կատարվի: Ինչ վերաբերում է այդ դատական ակտի իրավաչափությանը:

News.5tv.am-ի հետ զրույցում Ղազարյանն ասաց.

«Նման հարցերը կրոնական համայնքի ինքնավարության շրջանակներում են կայացվում, ոչ գործադիր, ոչ էլ դատական իշխանությունը չեն կարող միջամտել: Դա կրոնական համայնքին սահմանադրական երաշխք է, որ կազմակերպչական հարցերը այնքանով, որքանով դրանք հանրային իրավահարաբերությունների դաշտ չեն մտնում, կարգավորվում են կրոնական համայնքի և կրոնական կազմակերպության կողմից»: