Լրահոս
Աշխարհ
20:30
06.11.22
229

Նյու Յորքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 38 մարդ տուժել է

Img default alt hy

Առնվազն 38 մարդ տուժել է Նյու Յորքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է The New York Times-ը։

Հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 20-րդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի աղբյուր է դարձել էլեկտրական հեծանիվների խափանված մարտկոցը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ բնակարանի բնակիչն էլեկտրական հեծանիվների ապօրինի վերանորոգում է կատարել։ Հրդեհի բռնկման վայրում առնվազն հինգ այդպիսի մեքենաներ են եղել։

Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ևս հինգը ծանր վնասվածքներ են ստացել։