Լրահոս
Հասարակական
19:25
23.02.22
186

Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ. Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Գրեթե վստահ եմ, որ Երևանի՝ իրանական ճարտարապետության գոհար Կապույտ մզկիթ այցելած և սոցցանցերում սադրիչ գրառումներով հանդես եկած Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչը նույնիսկ չգիտե էլ, թե ինչպես պետք է աղոթի իրական հավատացյալ շիա մահմեդականը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նշված բաշիբոզուկին պետք է հիշեցնել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բանտերում հենց այս պահին անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ, որոնք խղճի բանտարկյալներ են և զրկված են, դիցուք, հենց Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանի մզկիթներում աղոթելու հնարավորությունից, որոնցում, ի դեպ, Բաքվի բռնապետի անվտանգության ուժերը պղծել էին շիայական սգասացության դրոշները։

Ցանկացած երեսպաշություն և լկտիություն պետք է ինչ-որ սահման ունենա, սրանցը՝ կարծես չունի»։