Լրահոս
Սպորտ
00:00
31.12.22
176

Նրանից ժամանակ կպահանջվի դա հաղթահարելու համար․ Գալտյեն՝ Մբապեի՝ ԱԱ-ում ունեցած անհաջողության մասին

Img default alt hy

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆեր Գալտյեն խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի՝ Արգենտինայից կրած պարտության մասին։

«Կարծում եմ՝ նրանից ժամանակ կպահանջվի, որ ընդունի այն փաստը, որ ինքը չի հաղթել երկրորդ աշխարհի առաջնությունը»,-Գալտյեի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։

24-ամյա Մբապեն դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուն՝ 7 խաղում դառնալով 8 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Եզրափակչում ֆրանսիացին 3 գնդակ ուղարկեց Արգենտինայի դարպասը։

Աղբյուր  ArmSport.am