Լրահոս
Հասարակական
21:54
24.03.22
163

Նպատակը Արցախի հայաթափումն է․ Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում է ակտիվ գործողություններով հասնել իր նպատակների իրագործմանը, որոնցից առաջնայինն, իհարկե, Արցախի հայաթափումն է, գրում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ալիևը իր քաղաքականության միջոցով փորձում է ստեղծել հնարավորինս անտանելի պայմաններ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ու կենսագործունեության համար, հարկադրել նրանց ապրել շարունակական վտանգի ներքո և մանր թվացող սադրանքներով հասնել ռազմավարական նոր բարձունքների վերահսկմանը:

Այսօր տեղի ունեցածը նաև կարևոր փորձություն է ռուսական խաղաղապահ առաքելության համար: Ի վերջո, եթե Արցախում հայ չապրի, ապա ռուսական ներկայությունն այնտեղ այլևս դառնում է անիմաստ:

Իսկ նրանց ներկայության արդյունավետությունից է կախված, թե ինչ արձագանք կտրվի Ադրբեջանի այս գործողություններին և դրանով ցույց կտրվի, թե որքանով են նրանք ունակ և կարող հավուր պատշաճի ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը:

Այդուհանդերձ, ես ևս մեկ անգամ գալիս եմ այն համոզման, որ մեր անվտանգության թիվ մեկ պաշտպանը պետք է լինի մեր սեփական բանակը՝ մարտունակ և պատրաստված: Դա վերաբերվում է թե՛ Արցախի խնդրին և թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությանը:

Մենք մեր մարտահրավերները ճիշտ չենք գնահատում, դրա համար էլ շարունակ նոր փորձությունների ենք ենթարկվում՝ պատրաստ չլինելով դիմակայել դրանց: Միակողմանի խաղաղություն անհնար է կառուցել»: