Լրահոս
00:00
06.11.22
190

Նոյեմբերի 16-ից Շիրակի մարզում կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը

Img default alt hy

Շիրակի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։