Լրահոս
Հասարակական
17:43
12.05.22
830

Նորավան թաղամասի տներից մեկի բակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ․ ԱԻՆ

Մայիսի 12-ին՝ ժամը 12։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ օձը նկատվել է Նորավան թաղամասի տներից մեկի բակում։

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։