Լրահոս
Քաղաքական
21:37
09.04.25
253

Նոր միջնորդ է առաջացել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման. Ալիևը պատրաստ է փոքր քայլերի

 

Հայ-ադրբեջանական սահմանին արդեն գրեթե երեք շաբաթ շարունակվող կրակոցների ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահության կառուցման հնարավորության մասին: «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով ֆորումին է մասնակցել Ալիևը, նշել, թե իրենք պատրաստ են փոքր քայլեր անել Հայաստանի հետ վստահության կառուցման ուղղությամբ: Ալիևի խոսքով՝ կարելի է «փոքր քայլեր անել», օրինակ՝ լրագրողների փոխայցելություններ, ինչպես նաև անդրսահմանային գետերի շահագործման թեմայով երկու երկրների համատեղ քննարկումներ անցկացնել: