Լրահոս
Մամուլի տեսություն
10:22
24.01.26
892

Նոր մարմին է ձևավորվել Կրեմլում. Այն պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի գծով կուրատորը դեռեւս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոդովայի ուղղությունները:

Տեղեկացանք, սակայն, որ նրան առընթեր նոր կոմիտե է նաեւ ձեւավորվել, որը պետք է առավել համապարփակ զբաղվի Հայաստանի հարցերով։ Չի բացառվում, որ այս որոշումն ընդունել են ի պատասխան ՀՀ իշխանությունների որդեգրած հակառուսական պայքարին, որը տարվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տակ:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ընտրություններից առաջ որոշել է մեծ գումարներ կպցնել Արեւմուտքից` հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար, եւ համախմբել Ռուսաստանը մերժող, Ռուսաստանից կտրվելու գծի կողմնակիցներին, ուստի, ընտրություններին մոտենալուն զուգահեռ, ավելի հաճախ են խոսելու այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հիբրիդային պատերազմ է վարում` ընդդիմադիր ինչ-որ շրջանակների իշխանության բերելու միտումով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: