Լրահոս
Իրավական
19:45
25.01.26
2 273

Զինված միջադեպին Առուշ Առուշանյանը ներկա չի եղել. նոր մանրամասներ

Img default alt hy

Սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը։

News.5tv.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վարորդի և իր հորեղբոր որդու միջև։

Վերջինս վերադարձել է ՌԴ-ից և եկել է հին հաշիվները մաքրելու (տարիներ շարունակ պապական տան հարցի շուրջ վեճ են ունեցել)։

ՌԴ-ից ժամանած երիտասարդը հետը նռնակ է ունեցել, սպառնացել է երկուսին էլ տրաքացնել։

Միջադեպի ժամանակ ներկա է եղել արցախցի մի երիտասարդ, փորձել է կանխել, սակայն չի հասցրել։ Նռնակը պայթել է, հորեղբոր որդիները մահացել են։ Երրորդ երիտասարդը վիրավորվել է։ Նրան այս պահին վիրահատում են։

Վարորդը երեք անչափահաս երեխաների հայր էր։

Առուշ Առուշանյանը դեպքի պահին մարզասրահում է եղել։