Լրահոս
Միջազգային
13:30
17.11.22
116

Նոր ահաբեկչություն՝ Իրանում. շուկայում կրակել են մարդկանց ուղղությամբ

Հարևան Իրանում նոր ահաբեկչություն է եղել: Կրակոցներ են հնչել Իզէ քաղաքի շուկաներից մեկում: Կան զոհեր և վիրավորներ: Այդ կադրերը տարածել է «Իրնա» գործակալությունը:

Հայտնել է, որ երկու հրաձիգ մոտոցիկլետների վրա նստած կրակել են շուկայի տարածքում գտնվող բազմության ուղղությամբ: Առնվազն 5 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Զոհվածների թվում մի երեխա և տարեց կին կա։