Լրահոս
Հասարակական
22:15
23.04.23
220

«Nissan Juke»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Img default alt hy

Ապրիլի 23-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին, ուղևորներ Ռ. Ա.-ին (ծնված 1977 թ․) և Շ. Ս.-ին (ծնված 1990 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Հ.-ն (ծնված 1981 թ․)՝ Թալինի ԲԿ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։