Լրահոս
Հայաստան
15:19
28.12.20
84

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը դարձրել է ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակ. Նաիրա Զոհրաբյան

Img default alt hy

«Ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով խորհրդարանական մեծամասնության սորոսական հատվածը՝ պատգամավոր Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, երկնել է հակասահմանադրական մի որոշման նախագիծ, որը ծայրից ծայր հակասահմանադրական է: Այս հարցով այլևս զբաղվում են լուրջ սահմանադրագետներ, հենց այսօր նրանց քվեարկությունից հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը դարձրել է ընդդիմախոսների հետ հաշվեհարդար տեսնելու հարթակ»,- շեշտեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ իշխանական խմբակցությունը նախագիծ է ներկայացրել՝ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

Պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է աղետի առաջ, հանձնված է Արցախի մեծ մասը, վտանգված է Հայաստանը:

«Սյունիքից մաս-մաս հանձնվում է թշնամուն, որոնք թշնամու համար Սյունիքը դարձնելու են թիրախ: Երեկ և այսօր էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաններն ասում են, որ Հայաստանի հետ պատերազմը դառնում է անխուսափելի, կա նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը»,- այս մասին խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ պատգամավորն այն կարծիքին է, որ  այսօր Հայաստանում կա մի կլան, որը փորձում է  քաղաքական հաշվեհարդար տեսնել իր ընդդիմախոսների հետ, իշխանությունը փորձում է անհայտ կորած զինվորների ծնողների վիշտն օգտագործելով՝ ասել, որ ընդդիմությունն է մեղավոր, որ իրենք չեն կարողանում զբաղվել նրանց որդիների հարցերով: