Լրահոս
Քաղաքական
13:07
31.05.22
349

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, նրան պահում են միայն ոստիկանները։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եթե մի քանի օր առաջ միայն Նիկոլն էր ժողովրդից մեկուսանում ոստիկանական բազմաշերտ պատնեշների ետևում, ապա այօր, փաստացի, այդ նույն իրավիճակում է հայտնվել պետական ողջ ապարատը։

Նիկոլը գերի է վերցրել նախարարությունների ու պետական այլ հաստատությունների աշխատակիցներին՝ արգելելով նրանց պատասխանել ժողովրդի պարզ հարցերին։

Նայում ես ոստիկանների այս շարքերին, ամեն ինչ պարզ է դառնում՝ Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի։ Նիկոլն ունի միայն պաշտոն, որում նրան պահում են ահա այս ոստիկանները»։