Լրահոս
Քաղաքական
14:22
12.05.22
284

Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա․ Շարմազանով

Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա, գրել է ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։

Նիկոլը լռում է դեռ,բայց այցելում է հակառուսական երկիր։

Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։

Հակառակը՝ Թուրքիան է։

Հերիք է մասնակցեք նատոական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։

Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։