Լրահոս
Քաղաքական
10:15
10.05.22
152

Նիկոլական ռեժիմը սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել. Շարմազանով

Img default alt hy

Նիկոլական ռեժիմը ,զգալով իր հեռացման իրական վտանգը,սկսել է Ֆրանսիայի հրապարակում 2-3 հոգանոց պրովոկատորների խմբեր բուծել,որոնք մարդկանց մեջ կեղծ լուրեր են տարածում ՝նպատակ ունենալով պառակտել միասնական ու հականիկոլական շարժումը, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նման դեպքեր կրկնվելու դեպքում՝ արագ տեղեկացրեք շարժման ղեկավարությանը,որպեսզի այդ պառակտիչ սադրիչներին հեռացնենք մեր շարքերից։

Ով շարժման մի շրջանակի մոտ մեկ այլ շրջանակի մասին անվստահություն առաջացնող լուրեր է տարածում՝նիկոլական սադրիչ է։

Պետք է մեծացնել եւ էլ ավելի ուժեղացնել շարժումը։

Ռեժիմը խուճապի մեջ է»: