-
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26 -
Հասարակական
Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
19:1626.06.26 -
Քաղաքական
Ռուբինյանը շոյված է, Սիմոնյանը սիրտ չունի. ՔՊ-ական թեժ կրքեր կամ նոր թելադրություն՝ Թուրքիայի՞ց
19:0226.06.26 -
Իրավական
ՍԴ-ն հենց իր գործողություններով ստեղծեց լեգիտիմության խնդիր. Արամ Վարդևանյան
18:0026.06.26 -
Հասարակական
Զինվորներին դարձրել են հանրության թիրախ. Գոհար Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
17:4926.06.26 -
Տարածաշրջան
Իրանը չի ջնջում իր հերոսների անունները՝ այդ թվում հայ. եկեղեցու զանգեր՝ պատերազմից հետո
17:4426.06.26 -
Իրավական
Ոստիկանության ծառայողը խոշտանգել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական և հոգեկան ցավ
17:2326.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմությունը մեծ հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց. շարունակվում է ՍԴ-ի նիստը
17:0726.06.26 -
Հասարակական
«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է
16:5526.06.26 -
Հասարակական
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան
15:4726.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Զանգվածային հարձակում՝ Ռուսաստանի վրա. Պուտինը կենթարկվի՞ ճնշումներին
15:3026.06.26 -
Իրավական
Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
14:5226.06.26 -
Իրավական
ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
14:4126.06.26 -
Աշխարհ
Տուժած, անհետ կորած հայեր կան. ողբերգական երկրաշարժից հետո դեռ շոկի մեջ է Վենեսուելան
14:3526.06.26 -
Քաղաքական
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան
14:1626.06.26 -
Իրավական
Գյումրու կալանավորված քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
13:3026.06.26 -
Հասարակական
Միքայել սրբազանի երկար սպասված վերադարձը՝ Գյումրի. արքեպիսկոպոսը զրուցել է կաթողիկոսի հետ
13:1426.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վեճ՝ ընտրության արդյունքների շուրջ. ՍԴ-ն քննում է ընդդիմության դիմումները
12:3026.06.26 -
Իրավական
ՍԴ-ում մեկնարկեց ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը
11:3526.06.26 -
Հասարակական
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:2826.06.26 -
Հասարակական
Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն
11:1426.06.26 -
Մամուլի տեսություն
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող․ «Հրապարակ»
10:0626.06.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք»
10:0026.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը․ «Հրապարակ»
09:4826.06.26 -
Մամուլի տեսություն
Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ»
09:4126.06.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ»
09:3826.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23:5725.06.26 -
Հասարակական
Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
23:2525.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը և Պարսից ծոցի երկրները մերժել են Հորմուզի նեղուցում տուրքեր սահմանելու հնարավորությունը
23:0025.06.26 -
Միջազգային
Պատերազմի վերքեր, լուռ վկաներ և չսպանված միտք՝ Թեհրանում. Իրանի անպարտելիության գաղտնիքը
22:4525.06.26 -
Միջազգային
Արաբական երկրները բարձրացնում են Իրանի հարվածների դիմաց փոխհատուցումներ ստանալու հարցը․ Ռուբիո
22:3025.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը Վենեսուելային կփոխանցի երկրաշարժից տուժած շրջանների արբանյակային լուսանկարները
22:1725.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի
21:1325.06.26 -
Հասարակական
Կապանում «Mercedes»-ը բախվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրավորներ
21:0725.06.26 -
Իրավական
Ընտրախախտումների փաստեր է ներկայացնում Վարդևանյանը ՍԴ ճակատագրական նիստից առաջ
20:5825.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին
20:4525.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը
20:0225.06.26 -
Հասարակական
Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու
19:5125.06.26 -
Իրավական
«Կովերի» գործով անցնող Գևորգ Խամոյանն ազատ արձակվեց․ «Իշխանություն» լրատվական
19:0925.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Volkswagen»-ը․ վիրավորներ կան
18:4825.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի վճիռ. Միքայել սրբազանն ազատության մեջ է, գնում է Էջմիածին
18:3025.06.26 -
Իրավական
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով․ «Փաստինֆո»
18:0025.06.26 -
Հասարակական
Միքայել Սրբազանին ջերմ ծափահարություններով դիմավորեցին Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստին
17:4725.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստացել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն. պաշտոնական
17:3625.06.26 -
Հասարակական
Վաղը ՍԴ-ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան
17:0025.06.26 -
Հայաստան
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազան
16:1225.06.26 -
Քաղաքական
Հունիսի 1-ից մինչև 18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ Գառնիկ Դանիելյան
16:0025.06.26 -
Իրավական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքերը՝ Երևանում․ կան ձերբակալվածներ
15:4725.06.26 -
Հասարակական
ՆԳ նախարարը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներին մասնակցած ջրասուզակներին
15:3525.06.26 -
Քաղաքական
Եվրոպական էլիտաները փորձում են ճգնաժամը ծածկել «հրեշ Պուտինի» գաղափարով. Հակոբ Բադալյան
15:1525.06.26 -
Քաղաքական
Շուրջ 80 հազար քաղաքացու անձնագիր չի աշխատել. Արամ Վարդևանյանը թվարկում է ընտրախախտումները
14:3025.06.26 -
Քաղաքական
Ալիևը պատերազմական հանցագործ է, բայց ՀՀ իշխանությունն իրեն փաստաբանություն է անում. ադրբեջանագետ
14:2425.06.26 -
Քաղաքական
Մարդկանց նկատմամբ մասսայական ճնշում է իրականացվել, հազարավոր մարդիկ գաղտնալսվել են. Արամ Վարդևանյան
14:1625.06.26
Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրե՞լ էր «հրթիռների գործի» մասին․ «168.am»
«168.am»-ը գրում է․
«2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր.
«2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ:
Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով:
Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:
Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե:
Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով:
Հիշեցնենք, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել էր՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:
Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:
«168.am»-ը գրել էր, որ ծախսված միջոցների աննախադեպության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները կեղծ և մանիպուլյատիվ են: Ինչ վերաբերում է, այսպես ասած, զենքի մատակարարման վատ խողովակին, իսկ բանակին հիմնական զենք մատակարարողը նախկինների օրոք Դավիթ Գալստյանն էր (Պատրոն Դավիթ), նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակեց օգտվել նրա ծառայություններից, նրա՝ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ներից, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել էին և նոր կիրառվել, այլև, ըստ մամուլում շրջանառված հրապարակումների՝ 3. 5 մլն դոլարի անտոկոս վարկի պայմանագիր էր կնքվել ՊՆ-ի և Դավիթ Գալստյանի միջև, ինչն առանց Նիկոլ Փաշինյանի իմացության հնարավոր չէր:
Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը և ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ դրանից ամիսներ հետո ի հայտ եկավ հայտնի «հրթիռների գործը», որով ոչ միայն բանակին հիմնական զենք մատակարարող Դավիթ Գալստյանն է անցնում, այլև ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլք:
Կարող ենք ենթադրել, որ նախկիններից ժառանգած զենքի մատակարարման վատ խողովակը փոխարինելու կամ հեղափոխելու հնարավորություն էր բացվել:
Նշենք, որ «168.am»-ը գրել էր, որ պատերազմի օրերին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել էր զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքում հայտնվել էին այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը, որոնք հրապարակել էինք:
Մասնավորապես, Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։
«1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։
Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն:
2021-ի նոյեմբերի 17-ին էլ ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:
«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ էության, չնայած ինչ-ինչ փորձերին՝ Դավիթ Գալստյանին փոխարինող գտնել իշխանություններին չհաջողվեց: Ավելին, 168am-ի տեղեկություններով, Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով, որն այդ պահին հրթիռների գործով գտնվում էր կալանքի տակ:
Այս պահին նա ազատության մեջ է՝ 50 միլիոն գրավի դիմաց: Բացի այս, նա հատուցել է պատճառված ավելի քան 2,7 մլրդ դրամ վնասը:
Երկար ընդմիջումից հետո մայիսի 2-ին տեղի կունենա հրթիռների գործով հերթական դատական նիստը:
Իսկ թե արդյո՞ք իշխանությունները զենքի շուկայի հետ կապված նոր հետաքրքրություններ առաջ կբերեն, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Նախագծի համահեղինակներից է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Այստեղ իր փորձագիտական կարծիքն է ասել Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ իր նկատմամբ մեղադրանքում Դավիթ Գալստյանը որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսել և միշտ նշել է, որ ինքը բիզնեսմեն է, ուստի իր դեմ քայլերը պետք է դիտարկել բիզնես շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ»:
-
23:54
27.06.26
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
Կարդալ ավելին
-
22:37
27.06.26
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
Կարդալ ավելին
-
21:51
27.06.26
Իրան-ԱՄՆ նոր բախման սպասե՞լ. վերլուծություն
Կարդալ ավելին
-
20:10
27.06.26
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
Կարդալ ավելին