Լրահոս
Քաղաքական
16:03
29.04.22
1 234

Նիկոլ Փաշինյանը մնացել է առանց «բարոյական աջակցության»․ հոգեբան

Img default alt hy

Իրավիճակը կտրուկ փոխվել է և ժամ-ժամի սկսում է ավելի լրջանալ։ ՀԱՅ ԱԶԳԸ «զարթել» է և պատրաստ է կտրուկ գործողությունների։ Հաշվարկը արդեն ոչ թե օրերով է գնում, այլ ժամերով և մոտ ապագայում կիրականանա՝ թմբիրից դուրս եկած Հայի բաղձալի պահանջը՝ «առանց նիկոլ Հայաստան», կամ «ԱՌԱՆՑ ԹՈւՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ», ինչը այսօր շուրջօրյա վանկարկվում է ամբողջ Հայաստանում, գրում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը լուրջ «բարոյական աջակցության» կարիք ունի, սակայն Ամենայն Հայոց «բարոյական աջակցողը» կարծես թե վաղուց արդեն դադարել է «բարոյապես աջակցել» Նիկոլ Փաշինյանին և վերջինս մնացել է առանց «բարոյական աջակցության»՝ լուռ և անզոր, այնպիսին ինչպիսին եղել է՝ իր իրական ճղճիմ արժեքով և «ԱՅՈւՆՅԱՑ ՈՂՋՈւՅՆՆԵՐՈՎ» կգրվի նրա անունը Հայոց Պատմության էջերում։

Այս օրերին հաճախ է խոսվում Փաշինյանի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու մասին։ Իմ կարծիքով դա ամենահավանական զարգացումը կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե նա ունենար 2018 թվականի իր պոպուլյարության գոնե 1%-ը այսօր։ Ցավոք իրականությունը այլ է։ Փաշինյանին սատարաող, այսօրվա Հայաստանում կարելի է ասել չկա, կամ ուղղակի մի հարյուր մարդ հազիվ հայտնվի։

Ես գիտեմ, որ հիմա շատերդ չեք համաձայնվի, սակայն խնդրելու եմ չշփոթել «համացանցային հերոսներին», ովքեր իրական կյանքում փամփերսներով և պատերի տակով են ման գալիս, իրական կյանքի հետ։ Իրական կյանքում, նույնիսկ նրանք, ովքեր այսօր աշխատում են պետական կառույցներում, ՔՊ-ի հետ... Ատում են Նիկոլ Փաշինյանին և երբեք պատրաստ չեն լինելու նրա համար գնալ բախումների։

Բախումներ հնարավոր են ոստիկանական ուժերի հետ։ Ասեմ, որ ոստիկաններից շատերն էլ ներքին ատելություն ունեն այսօրվա իշխանությունների նկատմամբ, սակայն օրվա հացը կորցնելու վախից դեռևս շարունակում են ապօրինություններ իրականացնել։

Ոչ, ես բնավ չեմ արդարացնում գաղափարը՝ փողով վաճառող ոստիկաններին, ուղղակի ուզում եմ ասել, որ ոստիկանությունը՝ խիստ սահմանափակ ռեսուրս է։ Փոքր ակցիաների դեպքում, սրանք «առյուծ են կտրում» ու ձերբակալություններ իրականացնում։ Բայց բավական է փողոցում մի 20 000 մարդ հավաքվի, «պոչները նստատեղերն» են մտցնում...

Իսկ ի՞նչ կլինի հետո... Ասեմ, մոտ օրերս Հայ ԱԶԳԻ ցասումը կհասնի իր կրիտիկական կետին, որի առաջ անզոր կլինեն և՛ ոստիկանական ուժերը, և՛ ՔՊ «համացանցային հերոսները», և՛ տիգրովկայով «ծյոծյաները»... Եվ... Եվ Նիկոլ Փաշինյանը ստորաբար կփախչի։ Կփախչի, որովհետև դա իր բնույթն է՝ փախչել, այլ ոչ պատասխանատվության ենթարկվել։

Կփախչի, որովհետև անմիջական մեղավորն է 44-օրյա պատերազմի հրահրման։ Կփախչի, որովհետև 5000 հերոս է սպանել, սեփական մեծամտության, ագահության ու անկշտության պատճառով։ Կփախչի, որովհետև...

Չէ, Փաշինյանը չունի այնքան տղամարդկություն, որ մնա ու պատասխանատվության ենթարկվի։ Գիտե՞ք ինչու, որովհետև ինքը գիտի, որ մեղավոր է և խաբել է ժողովրդին...

Մի խոսքով, կփախչի, ու «բարոյական աջակցություն» էլ չի ունենա։ Բայց ես համոզված եմ, որ վաղվա ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ, Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի կդատապարտվի՝ իրավական այրերի կողմից, նրա համար հետախուզում կհայտարարվի, և ես, մի օր տեսնելով նրան ճաղերի ետևում, հնարավորություն կունենամ հարցնել՝ «ո՞նց էր համը իմ բալի...»։