Լրահոս
Իրավական
17:18
18.11.22
129

Նիկոլ Փաշինյանին հարցաքննել են

44-օրյայի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքով հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում է պաշտոնյաների լիազորությունների ենթադրյալ չարաշահման դեպքով հարուցված քրեական գործի՝ մայիսից սկսված նախաքննությունը:

Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու պահանջ էին ներկայացրել զոհված զինծառայողների հարազատները: